|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերի 28-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում այրվում է արհեստանոց:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 01:07-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել են Կարմիր բանակի փողոցում գտնվող շինության հատակը (մոտ 75 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: