|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում ներառվել է ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետ նշանակելու որոշման նախագիծը:
Հովհաննիսյանը այս տարվա օգոստոսի 4-ին ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Իսկ նշանակվել էր 2020 թվականի հունիսին: Ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքը սկսել է 2009 թվականից Արմավիրի տարածքային հարկային տեսչությունում որպես առաջատար մասնագետ-իրավաբան:
Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխխվարչապետ: Նա այս պաշտոնում փոխարինելու է վերջերս ՊՆ Նախարար նշանակված Սուրեն Պապիկյանին։