|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանն ու Ադրբեջանը ուղիներ են փնտրում առևտրային խոչընդոտները վերացնելու համար, ներառյալ՝ «Ադրբեջանի տարածքով» (իրականում ՀՀ տարածքով անցնող, նկատի ունի Կապան-Գորիս հատվածը) անցնող իրանական բեռնատարների համար վճարներից ազատելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ, որը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Իրանում։
Կողմերը քննարկել են տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, երկրների միջև տրանսպորտային կապերի պարզեցման հարցերը։
Մուստաֆաևն ասել է, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է ընդլայնվել, ներառյալ՝ նավթագազային համատեղ նախագծերը։