|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Անկարայում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում քննարկելու են երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, մտքերի փոխանակում է տեղի ունենալու Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում տիրող իրավիճակի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին հակամարտության վերաբերյալ։
Բացի դրանից՝ օրակարգում ներառված են կորոնավիրուսի դեմ պայքարը, բնակչության շրջանում պատվաստումների արագացման միջոցառումների քննարկումը և, հիվանդացության աճով պայմանավորված, հնարավոր սահմանափակումները։