|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:
Ցավոք, երեկ ողջ օրվա ընթացքում մեր բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը, անհաջողության դատապարտվեցին: «Փաստ» թերթը նախատեսում է գրավոր հարցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններ՝ ճշտելու, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, թե Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի: Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում