|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պնդում է, որ Սյունիքի սահմանամերձ բնակչությանը ցանկացած պահին օգնելու համար կան տրանսպորտային միջոցներ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ շարունակում է գործել Շուռնուխում տաքացման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:
«Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղափոխելու են մարդկանց խցանումների ժամանակ: Եղանակային անբարենպաստ պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք երկու օրվա ընթացքում կտեղափոխենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր»,- ասաց Փիլոյանը:
Լրագրողի հարին՝ արդյո՞ք պարզ է, թե ինչու որոշվեց Սյունիքում ճանապարհները հանձնել թշնամուն, նախարարը հորդորեց ուրիշ հարց տալ: