|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարության նիստին հերթական անգամ հայտարարվեց «թուղթ ստորագրելու» մասին: Բովանդակության մասին՝ ոչինչ: Ինչպես միշտ գաղտնի: Մեկ ամիս է խոսում էին, որ չեն ստորագրի ոչինչ՝ կրկին սուտ ու կեղծիք: Մի հատ էլ ասում էր, որ կրակոցների ժամանակ չեն ստորագրում ոչինչ՝ կրկին սուտ: Նոր մեղավորների մեջ, արդեն նույնիսկ զինվորներն են:
Նախընտրական շրջանում խոստացան՝ խաղաղություն, փոխարենը կրկին բերեցին զոհեր, տարածքային կորուստներ, ու նորից գաղտնի թղթեր...»