|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր նախկին ընկերս, Վիկտոր Ենգիբարյանը, իր փաբերից մեկում նախկին իշխանություններից բողոքում, որ դեսպաններ էին նշանակում ոչ դիվանագետներին: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։
«Ես նրա այդ մտքին համաձայն էի այն ժամանակ, համաձայն եմ նաև հիմա:
Իսկ ինքը, դիվանագետի 0 փորձառությամբ, նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան:
Հ.Գ. Հարցազրույցներում էլ անամոթաբար օգտագործում էր «հեղափոխություն» եզրույթը»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Տես նաև՝ ԱԺ «թմկատիրուհին» այժմ էլ դեսպան. փաշինյանական կրկեսի հերթական արարը: