|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:
Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել երկու եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել միջխորհրդարանական գործունեության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր, ներկա էին նաև ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները: