|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուպինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
«Այո, իսկապես այդպիսի հանդիպում նախապատրաստվում է, նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,-հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը։
Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները՝ նվիրված Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության մեկ տարվան։