|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 316 839-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6582 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1323 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 56 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7895-ի: