|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկին։ Օդային հարձակումը սկսվել է Գոլանի բարձունքներից. հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Այսօր լուսադեմին իսրայելական թշնամին օդից հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձանում գտնվող բնակավայրին։ Դա հանգեցրել է որոշակի նյութական կորուստների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական աղբյուրը հավելել է, որ հարվածը հասցվել է տեղական ժամանակով մոտավորապես 0:56-ին: Ավիահարվածն իրականացվել է մի քանի հրթիռներով՝ հյուսիսային Պաղեստինի ուղղությամբ։ Թիրախը եղել է Զաքիա շրջանում գտնվող մի կետ։