|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ:
6-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Բաչկովը մեկնարկային 1/16 եզրափակչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
Վերջին ռաունդում Բաչկովը ճնշումը մեծացրեց եւ հարվածաշարերով առավելության հասավ միավորների մեջ: Կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին: Վերջում Հասանովը ձեռքը չմեկնեց Բաչկովին, նաեւ չմոտեցավ հայկական անկյունի մարտավկաներին:
1/8 եզրափակչում Հովհաննես Բարչկովի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգան: