|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աշխարհը «գնում է դեպի կլիմայական աղետ», եւ G20-ի առաջնորդները պետք է ավելին անեն շատ ոլորտներում՝ աղքատ երկրներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը՝ ելույթ ունենալով G20-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։
Նա նշել է, որ մեծ տերությունների միջեւ առկա է «անվստահության վտանգավոր մակարդակ»: Նա նաեւ նշել է, որ հույս ունի, որ առաջիկա երկօրյա հանդիպումը կօգնի հաղթահարել այն։ Գուտերիշը կոչ է արել G20 երկրներին ավելի շատ միջոցներ ուղղել աղքատ երկրներին եւ կատարել տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրելու պարտավորությունը՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայելկլիմայի փոփոխության աճող մարտահրավերներին: