|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի «Խալիդ արքա» օդանավակայանում։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Սաուդյան Արաբիան իսրայելական ինքնաթիռ է ընդունում. հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելական ինքնաթիռի վայրէջքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող Royal Jet ավիաընկերության Boeing-737-ը վայրէջք է կատարել «Բեն Գուրիոն«» օդանավակայանում։
Քանի որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրային թռիչքներ չկան՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, իսրայելական ինքնաթիռի վայրէջքը կարևոր կետ է երկու երկրների հարաբերություններում:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիան բացեց իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար։ Մինչ այդ Հարավարևելյան Ասիա տանող ճանապարհին դրանք ստիպված էին Արաբական թերակղզին շրջանցել երկար, ոլորապտույտ ճանապարհով, ինչը 2 ժամ ավելացնում էր ճանապարհորդության ժամանակը և իսրայելական ավիաընկերություններին անմրցունակ դարձնում ասիական ուղղությամբ։