|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը։ Նա չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է թեժ փուլի վերածվել։
«Անձամբ ես նման ակնկալիք չունեմ: Իրանը Ադրբեջանը թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով, որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի նրանց մտածել: Ամեն բան այդքան պարզ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի նույն սխալը թույլ տալ»,- ասել է Էրդողանը: