|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեեւ կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:
Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան եւ թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը»: