|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն գրքեր և գրենական պիտույքներ է նվիրել Շիրակի մարզի Աղվորիկ գյուղին. այս մասին հայտնել է Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։ «Այսօր ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ընկերներով այցելել էինք Աղվորիկ գյուղ։
Գյուղի դպրոցի գրադարանին մեր կողմից նվիրեցինք գրքեր, իսկ առաջին և երկրորդ դասարանցիներին` դպրոցական պարագաներ և գրենական պիտույքներ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի այս նախաձեռնությանը», նշել է նա: