|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երբ թույլ, վախկոտ մարդն իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր։ Նման դեպքում հասրակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրավական ճանապարհն է։ Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«ՍԴ-ի վահեգրիգորյանացումից և դատական համակարգի գագիկջհանգիրյանացումից հետո բնական է, որ հաջորդ թիրախը լինելու է խոսքի, մամուլի ազատությունը, լրատվամիջոցներն էին դառնալու թիրախ»,- նշեց Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանության միակ խնդիրն իր իշխանությունը ձգելն է, և շարունակելու է խոսքի ազատության դեմ արշավը։
«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է, և նրա հրահանգով է ամեն բան կատարվում։ Ես համոզված եմ՝ այդ մարդու վզից՝ զրահաբաճկոնից վերև, կախվելու է ժանգոտ կողպեք, իսկ ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը»։
Մանրամասն՝ տեսանյութում։