|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ 2019 թվականին. հայտնել է Սպիտակ տունը:
2019-ին պատժամիջոցներ սահմանելու պատճառը թուրքական բանակի օկուպացիոն գործողություններն էին Սիրիայում:
Պատժամիջոցները կիրառվում են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, պաշտպանության նախարար և Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Հուլուսի Աքարի, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ: