|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թեհրանից Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջագնեժադի գրասենյակը փակելու որոշման համար: Այս մասին Դեհնավին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. հայտնում է Isna-ն:
«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:
Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում՝ կարթնանա ճշգրիտ խոցող հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները»,- գրել է պատգամավորը: