|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը սկզբունքային համաձայնության են եկել մինչև տարեվերջ երկկողմ օնլայն գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուր:
Նախօրեին Ցյուրիխում վեցժամյա բանակցություններ են անցկացվել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Յան Ցզեչի միջև: