|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։ «Հայաստան» խմբակցությունը վեցերորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Ընդդիմությունն այս անգամ չմասնակցեց քվեարկությանը և հեռացավ նիստից։
«Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար, ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ»,- հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը, որը, հիշեցնենք, արդեն հինգ անգամ չի ընտրվել այդ պաշտոնում։
Հարցը դրվեց քվեարկության, և Ղազինյանը վերցերորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։