|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
2021 թվականի հոկտեմբերի 1-ին 85 տարեկանում մահացել է ֆոտոլրագրող, հայ սպորտային լուսանկարչության վարպետ Ռաֆիկ Վահանի Հեքեքյանը: Այս մասին հայտնում է «Ֆոտոլուր» գործակալությունը:
1960-1990-ական թվականներին նրա լուսանկարները հանրապետական և մարզական մամուլի էջերում լուսաբանել են հայ մարզիկների հաջողություններն ու նվաճումները, իսկ ինքը՝ լուսանկարիչը, հայ մարզաշխարհում ճանաչված է եղել իր խաղաղ ու հանդարտ բնույթով, զսպվածությամբ ու բարությամբ և իրեն բնորոշ նուրբ հումորով:
Ռ. Հեքեքյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, մտերիմների և նրան ճանաչողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա «ԼյուԱր» Սգո սրահում ք․Երևան, Սիլիկյան հին խճուղի 18 (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) 2021 թ. հոկտեմբերի 02-ին ժ.18․00-ին:
Հուղարկավորությունը հոկտեմբերի 03-ին 14։00-ին։