|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երրորդ երկրները չպետք է անհանգստանան ադրբեջանա-թուրքական հարաբերությունների պատճառով: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:
Հայտարարության մեջ ասվում է, որ «Անկարան և Բաքուն բոլոր իրավունքներն ունեն զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, և դա նրանց ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, ընդհակառակը՝ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավոր է»:
Վարչակազմն ընդգծել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը առանցքային երկրներ են համագործակցության բոլոր տարածաշրջանային եռակողմ ձևաչափերում»: