|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում որոշում կայացրեց «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին:
Կառավարության որոշման այդ նախագծով Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը գտնվում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում («Էներգակարգաբերում» մասնաճյուղի վարչաարտադրական շենքում), իսկ մյուս մասը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է պատկանում, լաբորատորիա ստեղծելու նպատակով կհանձնվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին: