|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքմենստանում անցկացվող զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր:
Աշխաբադ մայրաքաղաքում Թուրքմենստանի պետական ինքնիշխանության 30-ամյակի կապակցությամբ պաշտոնական տոնակատարությունները սկսվել են Անկախության հուշարձանին ծաղիկներ դնելով: Հիմնական միջոցառումներն անցկացվել են Պետական տրիբունի՝ վերջերս բացված համալիրի մոտ, որը գտնվում է Կոպետդագի ստորոտին: Այստեղ Թուրքմենստանի նախագահն ընդունել է զորահանդեսը, զորքերի շրջայց կատարել՝ ողջունելով և շնորհավորելով շքերթի անձնակազմին Անկախության օրվա առթիվ:
Հանդիսավոր շքերթին հաջորդել է նորագույն ռազմական տեխնիկայի, հատուկ ռազմական մեքենաների, հակատանկային հրթիռային համակարգերի, հետախուզական ինքնաթիռների երթը:
Թուրքմենստանը հերթական երկիրն է, որ ձեռք է բերել թուրքական ԱԹՍ–ներ։