|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 22-ին գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենաուժեղը երկրի պատմության ընթացքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, դրա հետցնցումը կազմել է 4 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր ու շինություններ, ցնցումները գրանցվել են նաև հարակից քաղաքներում:
«Մենք տեղեկություններ չունենք լուրջ վնասվածքների կամ մահերի վերաբերյալ, և սա լավ նորություն է: Հուսով ենք, որ լավ նորությունները շարունակական կլինեն»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: