|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկումներրի ժամանակ հիմնական զեկուցողին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղելուց առաջ նշեց, որ 2016 թվականին, երբ խոշորացման գործընթացը սկսեց աշխատել, այն համարվում էր պիլոտային ծրագիր: Այնուհետև պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրականացվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքների վերլուծություն, ի՞նչ թերացումներ են արձանագրվել, և մինչ նախագիծը մշակելը համայնքի կարծիքը հեղինակները փորձե՞լ են լսել: