|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիությունը պարզաբանումներ է պահանջել ամերիկյան իշխանություններից՝ Ֆրանսիայի և Ավստրալիայի միջև ֆրանսիական սուզանավերի մատակարարման պաշտպանական պայմանագրի չեղարկման պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միջև AUKUS պաշտպանական գործընկերություն ստեղծելու որոշումը վկայում է Վաշինգտոն` իր եվրոպական դաշնակիցների նկատմամբ հավատարմության բացակայության մասին: Այս առումով ԵՄ-ն պարզաբանումներ է պահանջում, որպեսզի հասկանա ԱՄՆ-ի խոր մտադրությունները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ավստրալիան չեղյալ էր հայտարարել ռազմանավեր կառուցելու` մոտ 90 մլրդ արժողությամբ ֆրանսիական պայմանագիրը` հօգուտ ամերիկյանի։