|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան. երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով, «օրակարգը ամենաընդարձակն է ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և սա շատ բազմակողմանի հարաբերություններ են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»: «Իհարկե, կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ», - նշել է Պեսկովը:
Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Էրդողանը սեպտեմբերին կժամանի Սոչի Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Օգոստոսի վերջին Էրդողանը նաև հայտարարել էր, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնման մանրամասները: