|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանը, Մոսկվան և Բաքուն վճռական են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում. հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում հայ–ռուսական բիզնես ֆորումի ժամանակ։
«Եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումներ է անցկացնում: Վերջին հանդիպումը, որը յոթերորդն էր, տեղի ունեցավ օգոստոսի կեսերին Մոսկվայում: Բոլոր կողմերը պարտավորվել են ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը: Քննարկումներ են ընթանում, թե ինչպես դա անել»,- ասել է Օվերչուկը։
Ըստ ՌԴ վարչապետի՝ ակնհայտ է, որ տրանսպորտային ուղիների վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրի ընդլայնման և ավելացման համար, այդ թվում`Հայաստանի եւ Ռուսաստանի միջև:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կապերի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, նաև հավելել, որ դեռ վաղ է կոնկրետ թվերի մասին խոսելը: