|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական CNN Türk-ի «Հունաստանը պատերազմի՞ է պատրաստվում» թեմայով քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում մի շարք թուրք գործիչներ սկսել են քննարկել իրենց արևմտյան հարևանի հետ պատերազմի հավանականությունը:
Հյուրերից մեկը՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Էրդողան Քարաքուշը, ասել է, թե ինչ կլինի, եթե Հունաստանը պատերազմի Թուրքիայի հետ: Նրա կարծիքով՝ թուրքական ցամաքային զորքերի համար առաջին թիրախը կլինի հունական Սալոնիկ քաղաքը, իսկ հունականինը` Ստամբուլը:
Ըստ Քարաքուշի՝ Աթենքն ամբողջությամբ հանձնվել է ամերիկացիներին, և երկրում կան մոտ 20 ամերիկյան ռազմակայաններ: Դրանց հիմնական նպատակը Թուրքիան և Ռուսաստանը շրջապատելն է:
Պատը, որի շինարարությունը Թուրքիայի սահմանների մոտ վերջերս հույներն ավարտել են, գեներալի կարծիքով, կառուցվել է ոչ թե փախստականների, այլ թուրքական զրահամեքենաների դեմ. այն կարող է դիմակայել թուրքական զրահատեխնիկայի հարձակմանը: