|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վարշավան չի երկարաձգի «Գազպրոմ»-ի հետ ռուսական կապույտ վառելիքի մատակարարման պայմանագիրը. հայտարարել է Լեհաստանի կառավարության Էներգետիկ ռազմավարական ենթակառուցվածների հարցերով ներկայացուցիչ Պետր Նաիմսկին։
Վարշավան հույս ունի հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ից Բալթյան խողովակով գազի մատակարարումները սկսել, և լեհ պաշտոնյան կարծում է, որ դա հնարավորություն կտա անհրաժեշտ քանակությամբ գազ մատակարարելու լեհական տնտեսությանը՝ առանց ռուսական աղբյուրների մասնակցության:
«Մենք չենք երկարաձգի պայմանագիրը ռուսական «Գազպրոմի» հետ»,- Նաիմսկու խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ Լեհաստանը Ռուսաստանից գնում է տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ, վառելիքի մատակարարման պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, և Վարշավան բազմիցս հայտարարել է, որ այն չի երկարացնի: