|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանը չի կարող լիովին վերահսկել իր սահմանները: Եվ քանի դեռ այս իրավիճակը կպահպանվի, նման դեպքերը կկրկնվեն: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Իրանից Հայաստանով 58 բեռնատար մեքենա է ժամանել Արցախ:
Նրա խոսքով՝ առաջին հերթին Ադրբեջանը պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքում գտնվող դիրքի վրա:
Երեկ, իրենց հերթին, մի քանի ադրբեջանցի պատգամավորներ նույնպես հայտարարել էին, թե Լաչինի միջանցքը պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, որպեսզի հսկվի Արցախ մտնող ճանապարհը։