|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրաքի նախագահը հերքել է Բաղդադի և Իսրայելի միջև որևէ կապ՝ ասելով, որ այդ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման հարցը երբեք չի դրվել Բաղդադում:
Fars News-ի հաղորդմամբ՝ Բարհամ Սալեհը երկուշաբթի ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր չի լինի առանց Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների լիարժեք իրացման, և որ Իրաքը պարտավոր է պաշտպանել պաղեստինյան իդեալն ու Պաղեստինի ժողովրդի իրավունքները:
Իր ելույթի մեկ այլ հատվածում նա Իրաքի առաջիկա ընտրությունները որակել է որպես հնարավորություն իրաքցիների համար՝ նշելով, որ ընտրություններին այլընտրանքը քաոսը կլինի:
Սալեհը նաև կոչ է արել վերանայել Իրաքի սահմանադրությունը և լրացնել Իրաքի կառավարությունում առկա բացերը։