|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2021 թվականի սեպտեմբերի 11-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր, հայտնում են կուսակցության գրասենյակից։
Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին: Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: