|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ժամը 11։00-ի սահմաններւմ Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած «ԳազԵլ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԳազԵլ»-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։