|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հեռախոսահամարների սեփականատերերին պարզելու համար ստեղծված GetContact հավելվածը մուտքագրվել է ՌԴ տեղեկատվություն տարածողների ռեեստր: Գրանցումը թվագրված է սեպտեմբերի 1-ով:
Ռեեստր մուտքագրելը նշանակում է, որ այժմ GetContact-ը պարտավոր կլինի հավաքել և պահպանել օգտվողների տվյալները և դրանք տրամադրել պետական մարմիններին և հատուկ ծառայություններին` նրանց պահանջով:
GetContact-ում գրանցվելիս ծառայությունը խնդրում է հասանելիություն օգտվողի հեռախոսում պահվող կոնտակտների ցուցակին, որը ներբեռնվում է ընկերության սերվերում: