|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը պաշտոնից հեռանալու մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի՛ էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։
Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։
Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,- գրել է նա: