|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պատմական Սյունիքի բնակավայրերը ադրբեջանական անվանումներով կոչելու Փաշինյանի թրքամետ հայտարարությունը մեծ ոգեւորություն է առաջացրել ադրբեջանական մամուլում։
Ադրբեջանական caliber.az լրատվամիջոցը անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ գրում է․ «Ճիշտ է Նիկոլ, բոլոր տեղանունները պետք է անվանել պատմականորեն, ադրբեջանական անուններով․ դեպի առաջ»
Հիշեցնենք՝ այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։
