|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սա Երկրորդ նախագահին կալանավորելու ցուցումը կատարող նույն դատավորն է, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործում որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել: Այս մասին այսօր հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը:
«Միակ զարգացումն այն էր, որ Չարչյանը մեկ ամսից ավելի ազատության մեջ էր, ստանձնել է պատգամավորի մանդատը: Այս երկու հանգամանքները, որոնք բացառում են կալանավորումը որպես խափանման միջոց, այսօրվա դատական համակարգի համար ունեցել են 0 նշանակություն»,-ասաց պատգամավորը: