|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովի դերակատարումը հանրային-պետական կյանքում պետք է դառնա որոշիչ, այդ թվում մշտական հանձնաժողովների միջոցով: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա նորից անդրադարձավ հանրային ծառայությանը վերաբերող օրենսդրական փաթեթին՝ նկատելով, որ տպավորություն է առաջանում, որ հեղինակները կամ լավ չեն պատկերացնում այն, կամ էլ պատրաստ չեն պետության այլ ճյուղերի մասով լուրջ առաջարկություններ ներկայացնել:
«Մենք այստեղ կոչված ենք ապահովել նորմալ և արդյունավետ պայմաններ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, իմ հորդորն այն է, որ մենք ինքներս չսահմանափակենք մեզ մեր հնարավորությունների և լիազորությունների մեջ»,-ասաց նա: