|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շրջկենտրոն Մարտունիում և շրջանի մյուս բնակավայրերում շարունակվում են պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:
«Պատերազմից հետո արդեն վերանորոգվել է 183 բնակելի տուն: Շուրջ 398 առանձնատան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարտունու բնակավայրերում շինաշխատանքներն իրականացնում են 44 շինարարական կազմակերպություններ»,- այս մասին ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանելյանը։