|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տոկիոյի Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ քաշային կարգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից:
Արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը: Թևանյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովը:
Նշենք, որ 25-ամյա Ռաշիդովը գործող աշխարհի չեմպիոնն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Այս գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գեորգիոս Պելիդիս (Հունաստան)-Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:
1/8 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 6-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 06:30-ից: