|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայաստանի քաղաքացիներին պատկանող տարածքներում վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին տված հարցազրույցում։
«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:
Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս և այլ թեմաների վերաբերյալ հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին:
Հարցազրույցն՝ այստեղ: