|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական կապերը և փոխգործակցությունը»: