|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 31-ին, ժամը 06։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Շ․ Ա․)՝ բեռնված փայտածուխով (մոտ 60 պարկ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել` 06:46-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահի դռների երեսպատումը, մալուխ (մոտ 2 մ) և փայտածուխ (40 պարկ):