|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը: Այդ ընթացքում ննջարանից հափշտակել էր ոսկյա մատանի և փող։
Հուլիսի 24-ին Սիսիանի ոստիկանները կասկածվողին հրավիրեցին բաժին։ Նա չհերքեց գաղտնի հափշտակության փաստը և վերադարձրեց գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։