|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Շարունակվում են Ադրբեջանի ԶՈՒ-ում փոփոխությունները. ԳՇ պետին փոխելուց բացի, փոխվել են նաև բարձրագույն սպայակազմի մի շարք ներկայացուցիչների։
Ուշագրավ նշանակումներից է գեներալ-մայոր Սեյիդով Քենան Ալիհուսեյն օղլուին է հատուկ նշանակության ջոկատի շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելը:
Նշենք, որ Ադրբեջանում 5-րդ կորպուսը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքն է։
Նշանակվել է նաև ՊՆ նոր փոխնախարար. գեներալ-լեյտենանտ Օսմանով Նիզամ Ռամազան օղլուն ազատվել է ԳՇ պետի տեղակալի-մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության փոխնախարար-լոգիստիկայի գլխավոր վարչության պետ: